Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Տեղեկատվական պատերազմում կարևոր են թշնամուն ուղարկվող ազդակները

Տեղեկատվական պատերազմում կարևոր են թշնամուն ուղարկվող ազդակները
14.02.2023 | 07:26

Կարծում էի, թե այսպիսի թեմայի գոնե հրապարակային չեմ անդրադառնա, բայց, պարզվում է, ստիպված եմ։ Փորձեմ հնարավորինս կարճ ներկայացնել։


Տեղեկատվական պատերազմները ունեն որոշակի սկզբունքներ։ Միջպետական տեղեկատվական պատերազմները, որպես կանոն, վարվում են պետական համապատասխան կառույցների միջոցով, ուղղորդմամբ, նախապես մշակված սցենարներով։
Հասարակությունը այս դեպքում մասնակցում է տեղեկատվական պատերազմներին գրեթե նույնպիսի մասնակցային ձևով, ինչպես «հանրային դիվանագիտության» դեպքում է։
Սակայն, երբ պետության և հասարակության տեսլականները տարբեր են թշնամիների նկատմամբ, ապա հասարակությունը երբեմն ստիպված է լինում առանձին կազմակերպել տեղեկատվական պայքարի ճակատ և «մարտնչել»:

Այստեղ կարևոր են թշնամուն ուղարկվող ազդակները, անկախ նրանից, ձեր կարծիքով՝ նա գիտի՞ այդ մասին, թե ոչ։ Դուք պետք է լինեք որակ և միտք թելադրող, հաճախ` պարտադրող։


Ինչո՞ւ եմ անդրադառնում այսպիսի թեմայի։ Հաճախ, թշնամու մասին խոսելիս, մեր շատ հայրենակիցներ սկսում են պատմել, թե, օրինակ, մենք ինչքան նման «վայրագություններ» ենք արել: Սա, բնականաբար, բացասական է ազդելու տեղեկատվական ճակատի վրա, որի նպատակը արտաքին քարոզչական հոսքերին երանգներ հաղորդելն է։
Հուսամ, սա բավարար կլինի, որպեսզի մենք ո'չ թե ցույց տանք թե մենք ինչքան վատն ենք, այլ՝ թե մենք ինչքան լավը կարող ենք լինել:


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 19570

Մեկնաբանություններ